ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոչ եմ անում միանալ մեր պահանջին այլապես յուրաքանչյուր ծափ տվող, սրտիկող այսօր դուրս է գալիս հողատուի կողմնակից․ Թեհմինա Վարդանյան

Կոչ եմ անում միանալ մեր պահանջին այլապես յուրաքանչյուր ծափ տվող, սրտիկող այսօր դուրս է գալիս հողատուի կողմնակից․ Թեհմինա Վարդանյան

Յուրաքանչյուր ծափ տվող, սրտիկող, հեղափոխական գաղափար կրող հողատուի կողմնակից է։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց  «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Ավելի քան 2 տարի կենտրոնական եւ քաղաքային իշխանությունները տապալել են կառավարումը, տվել սին խոստումներ, եւ անդադար մանիպուլացրել հասարակությանը բոլոր կարեւորագույն խնդիրների հետ կապված։ Մենք այս ողջ ընթացքում հնարավորինս օգտագործել ենք բոլոր հարթակները հանրությանը եւ ձեզ տեղեկացնելու, թե ինչ է կատարվում տարբեր մասնավոր, քաղաքային, պետական ոլորտներում։ Ձեր եւ ձեր անէական թիմի ղեկավարի ձեռքով ժողովրդին 2․5 տարի առաջ բաժանեցիք սեւերի եւ սպիտակների, եւ այս դահլիճում նստածներիցդ շատերը բոլորիս բաժանեցիք սեւերի ու սպիտակների։ Մենք դարձանք սեւ, դուք՝ սպիտակ, մեզ անվանեցիք նզովյալ ու վերաբերերվեցիք ինչպես նզովյալի, որովհետեւ ձեզ հետ երկու քայլ չէինք քայլել, բայց փորձը ցույց, որ հիմա կանգնած ենք շատ լուրջ խնդրի առջեւ, որի պատասխանատվությունը կրում է դահլիճում նստած յուրաքանչյուրը», -ասաց Վարդանյանը։

Ուղերձի վերջում Թեհմինա Վարդանյանը սթափության եւ իրենց պայքարին միանալու կոչ արեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին։

«Դեռ ժամանակ կա, կոչ եմ անում սթափվել եւ միանալ մեր պահանջին այլապես ցանկացած պարագայում յուրաքանչյուր ծափ տվող, սրտիկող, հեղափոխական գաղափար կրող այսօր դուրս է գալիս հողատուի կողմնակից եւ եթե պատրաստվում եք մնալ որպես կապիտուլանտ վարչապետի հետնորդներ, մնացեք, եթե ոչ սթափվեք, միացեք մեր ուղերձին»,- ամփոփեց Վարդանյանը։

  • Կիսվել: