ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կլինի՞ Մարությանը կինը քաղաքային խնդիրների մեջ «քիթը չխոթի». ՀՈԱԿ-ում կադրային ջարդ է

Կլինի՞ Մարությանը կինը քաղաքային խնդիրների մեջ «քիթը չխոթի». ՀՈԱԿ-ում կադրային ջարդ է

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նոր տնօրենը կադրային ջարդ է իրականացնում։ Այսօր բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՈԱԿ-ի աշխատակիցներից մեկը։

ՀՈԱԿ-ի աշխատակիցներից Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավարը նշեց, որ  ապրիլի 27-ին նախկին տնօրեն Արմեն Բեգոյանին հեռացրին աշխատանքից, իսկ ապրիլի 28-ին նոր տնօրենի՝ Արա Աղայանի, նշանակումից հետո սկսվեց քաոսային իրավիճակ։

«Առաջին օրվանից ինքն իր բերած անձնակազմը՝ տեղակալ և այլն, ովքեր կան, անհասկանալի մարդիկ, սկսեցին չբարևել անձնակազմին։ Մենք ընդամենը երկու սենյակում ենք աշխատում 4 ամիս, արդեն 5-րդ ամիսն է։ Փոքրիկ տարածքում, մի սենյակում 12-15 հոգի մարդ ենք նստում, մյուս սենյակում՝ 10 հոգի։ Եվ այս պայմաններում ենք աշխատում։ Անցնում-մտնում է ներս, չի բարեւում, իրեն հաջող ես անում, որ գնաս տուն, ինքն արհամարհում է քեզ»,- շարունակեց նա։

Ասուլիսին ներկա էին նաև Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ղեկավար Միքայել Մանրիկյանը, Մարկս Հարությունյանը, «Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի կնոջ մասին խոսակցություններին, Վարդանյանն ասաց, որ քաղաքապետի կնոջ միջամտությունն աշխատանքններին ակնհայտ է.

«Թող որևէ մեկը սա չմեկնաբանի որպես աշխատանք: Թող դա չանի նաև քաղաքապետը՝ հայտարարելով, թե իր կինն իրեն օգնում է: Շատ ուրախ ենք, որ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ «քիթը չխոթի», քանի որ մասնագետ չէ, պաշտոնյա չէ»:

Իր հերթին ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի լրատվության բաժնի ղեկավարն ասաց. «Ըստ խոսակցությունների Իվա Մարությանը որոշել է կադրային քաղաքականությունն ինքը վարի: Անգամ այն հաստիքը, որը ես եմ զբաղեցնում, դրա շուրջ վեջ է եղել, որ ինքն իր մարդուն պետք է բերի նշանակի: Այդպիսի շատ հաստիքներ կան: Հին տնօրենը դրան դեմ է գնացել եւ պատճառներից մեկը ըստ խոսակցությունների դա է, որ լարվել են հարաբերությունները իրար միջեւ: Այսինքն հին տնօրենը խամաճիկ չդարձավ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն ասաց, որ խնդրի վերաբերյալ տեղեկացել են ասուլիսի մասնակիցներից։ 

«Առաջին տարբերակը, որ տեսնում ենք լուծում, մենք մի քիչ հետո կզրուցենք Հրաչյա Սարգսյանի հետ և աշխատակազի ղեկավարի՝ Վահե Խաչատրյանի հետ։ Կուսումնասիրենք այն իրավական հիմքերը, որոնցով մեր հարգարժան աշխատակիցներին տվել են ազատման թերթիկները, և դրանից հետո արդեն կկատերենք մեր հաջորդ քայլերը»,- նշեց նա։

  • Կիսվել: