Կլիմայի փոփոխության համաժողովը կարող է ծառայել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի 29-րդ համաժողովը Բաքվում անցկացնելու վերաբերյալ կոնսենսուսը ցույց է տալիս, որ կլիմայական հարթակն այսօր կարող է արդյունավետորեն լուծել նաև խաղաղության խնդիրները, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում: Այս մասին ՏԱՍՍ-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Կոնոնուչենկոն։
Դիվանագետը հիշեցրել է, որ այն բանից հետո, երբ Հայաստանը հետ կանչեց իր թեկնածությունը՝ Ադրբեջանի թեկնածությանը սատարելու համար, որին աջակցում էին նաեւ Արեւելյան Եվրոպայի COP28 խմբի անդամները, Բաքուն առաջին անգամ համապատասխան խորհրդաժողովը կընդունի 2024 թվականին:
՛՛Բավական բարդ բանակցությունների արդյունքում հաջողվել է հասնել նրան, որ կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի պատմության մեջ առաջին անգամ կողմերի խորհրդաժողովը տեղի կունենա Արևելաեվրոպական խմբում, բայց ոչ Եվրամիության անդամ երկրում՛՛,-նշել է Կոնոնուչենկոն և հավելել. ՛՛Այդ հարցի շուրջ բանակցությունների շրջանակներում երկրներին, մասնավորապես՝ Ադրբեջանին եւ Հայաստանին, հաջողվել է գտնել փոխընդունելի փոխզիջում՛՛։
Նա նաև նշել է. ՛՛Սա ցույց է տալիս, որ կլիմայական հարթակը կարող է ծառայել կարեւորագույն հարցերի լուծմանը, որոնք նույնիսկ անմիջականորեն կապված չեն կլիմայի հետ, ինչպես նաև՝ ծառայել խաղաղ օրակարգի առաջմղմանը՛՛: