ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել «ՀայաՔվեի» անդամ Արմեն Խաչիկյանը

Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել «ՀայաՔվեի» անդամ Արմեն Խաչիկյանը

Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել «ՀայաՔվեի» անդամ, սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Արմեն Խաչիկյանը: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ քիչ առաջ Կիրանցում իրավիճակը լարված էր, ոստիկանությունն ուժ կիրառելով՝ բերման է ենթարկել քաղաքացիներին։ Ըստ լրատվամիջոցների, Կիրանցի ճանապարհից 14 մարդ է բերման ենթարկվել։

  • Կիսվել: