երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կիպրոսը կողմ է ԵՄ առաքելության ավելացմանը ՀՀ-ում. Կոնստանտինոս Կոմբոս

Կիպրոսը կողմ է ԵՄ առաքելության ավելացմանը ՀՀ-ում. Կոնստանտինոս Կոմբոս

Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացմանը և կողմ է ԵՄ առաքելության ավելացմանը ՀՀ-ում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Կոնստանտինոս Կոմբոսը:

«Կիպրոսը համակարգված և անխոնջ կաշխատի ԵՄ-Հայաստան ինստիտուցիոնալ երկխոսության ամրապնդման ուղղությամբ:

Ավելին, մենք վճռականորեն կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն ԵՄ-ին՝ միևնույն ժամաանկ խթանելով բարեփոխումների օրակարգը»,- ասաց Կոնստանտինոս Կոմբոսը:

  • Կիսվել: