կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Խուզարկություն է կատարվում «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մարտուն Գրիգորյանի տանը

Խուզարկություն է կատարվում «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մարտուն Գրիգորյանի տանը

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Մայր Հայաստանի» մարզային գրասենյակներում։ Ըստ լուրերի՝ հատկապես ակտիվ են խուզարկությունները Գյումրու գրասենյակներում։

Խուզարկություն է կատարվում նաև «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մարտուն Գրիգորյանի տանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ-ն ԲՀԿ ցուցակով առաջադրված Անդրանիկ Թևանյանի բնակարանում և երևանյան գրացենյակում ևս խուզարկություն է իրականացվել։ Նրա թիմակիցներն առավոտ կանուխ հայտարարեցին, որ փորձ է արվում Թևանյանին ձերբակալելու։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Վանաձորում իրականացվող հանրահավաքի ժամանակ Անդրանիկ Թևանյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ։ Իսկ ահա երեկ ՔԿ-ն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել Թևանյանի նկատմամբ, ըստ որի նա 600 հազար դոլլար է ստացել այլ երկրի օգտին գաղտնի տվյալների արտահոսք ապահովելու համար։

  • Կիսվել: