հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԽՍՀՄ-ի վերածնման ծրագրեր Ռուսաստանը չունի, ավելին, դա անհնար է անգամ ցանկության դեպքում. Մատվիենկո

ԽՍՀՄ-ի վերածնման ծրագրեր Ռուսաստանը չունի, ավելին, դա անհնար է անգամ ցանկության դեպքում. Մատվիենկո

ԽՍՀՄ-ի վերածնման ծրագրեր Ռուսաստանը չունի, ավելին, դա անհնար է անգամ ցանկության դեպքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է TASS-ը:

«Անգամ եթե ինչ-որ մեկը ցանկանա, անհնար է. սա` մեկ, երկրորդը` մենք երբեք ինչ-որ կայսերական նկրտումներ չենք ցուցադրել, վերջ, գնացքը գնացել է: Այժմ պետք է նոր հիմքի վրա նոր փոխշահավետ համագործակցություն զարգացնել: Մենք նման ծրագրեր չունենք, կապրենք հարևանների, բոլոր միութենական երկրների մեր եղբայր երկրների հետ խաղաղության, համերաշխության, սիրո ու բարեկամության միջավայրում»,- ասել է նա:

  • Կիսվել: