երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանը լավագույնս պատրաստված էր ժողովրդավարության անցմանը. Նոբելյան մրցանակի դափնեկիր

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանը լավագույնս պատրաստված էր ժողովրդավարության անցմանը. Նոբելյան մրցանակի դափնեկիր

Կոմունիզմից շուկայական տնտեսության և ժողովրդավարության անցումը միշտ էլ շատ դժվար է եղել, բայց, օրինակ, Լեհաստանն ու Չեխիան հաջողությամբ գլուխ են հանել դրանից։ Այս մասին The Bell-ի հետ զրույցում ասել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն։

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ դրա պատճառներից մեկն էլ Եվրամիության զգալի օգնությունն ու ուղղորդումն է»:

Ըստ տնտեսագետի, սակայն, կան այլ կարևոր պահեր:

«Նայեք նախկին խորհրդային բոլոր հանրապետություններին. գործնականում չկա որևէ երկիր, որը դեպի ժողովրդավարություն հարթ ճանապարհ անցած լինի:

Մարդկային կապիտալի և արտաքին աջակցության առումով, թերևս, լավագույնս պատրաստված երկիրը Հայաստանն էր։ Բայց Հայաստանը հաջողությունների չի հասել ոչ տնտեսական, ոչ քաղաքական առումով։ Այնպես որ, այն փաստը, որ այս երկրներից շատերում քաղաքացիական հասարակությունը թույլ էր, և անցումը նոր համակարգին ընթացավ նույն սցենարով, ինչ Ելցինի սցենարը, երբ իշխանության եկան նախկին կոմունիստական ​​կադրերը և իրենց հռչակեցին անկախության առաջնորդներ, կարծում եմ՝ գլխավոր խնդիրն է»,-ասել է նա:

  • Կիսվել: