հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կհրապարակենք իմքայլականների անունները, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում. Սաղաթելյան

Կհրապարակենք իմքայլականների անունները, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում. Սաղաթելյան

Այսօր ավելի քան երբևէ հայ ժողովուրդը պետք է բռունցք լինի մեր հայրենիքը փրկելու համար: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա հավելեց. ՛՛Մենք միասին ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությանը ժամանակ էինք տվել, որ մինչև ժամը 18:00-ն պատրաստ ենք հանդիպել խմբակցության ղեկավարության հետ՝ միասին քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Ցավոք, այս մարդիկ այս պահին ևս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք՛՛:

Սաղաթելյանը նշեց, որ  դա իրենց ավելի վճռական ու ամուր է դարձնում, և իրենք այս պահից սկսած աշխատանք ունեն անելու ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ:

՛՛Քիչ հետո մենք կհրապարակենք ՛՛Իմ քյալը՛՛ խմբակցության պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում: Եթե հանրային պահանջը իրենք չեն գիտակցում, ուրեմն ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից ու պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, մենք միասին պետք է հասկացնենք՛՛,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ եթե իրենց պահանջն այսօր չբավարարվի, իրենք գիշերը մնալու են հրապարակում: ՛՛Հանրահավաքը շարունակվում է, տրամադրվեք, մեզնից մի մասը գիշերելու է այստեղ, վաղվա քայլերի ու գործողությունների մասին կասենք ավելի ուշ՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: