ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գորիսի փոխքաղաքապետին նսեմացրել են, թքել են վրան, ծեծել. Միքայել Մինասյան

Գորիսի փոխքաղաքապետին նսեմացրել են, թքել են վրան, ծեծել. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր անմարդկային ձևով նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին, թքել են վրան, ծեծել:

Դա, ըստ Մինասյանի, արվել է Նկոլ Փաշինյանի հրամանով:

Նա խոստացել է գտնել այդ ամենի հեղինակներին և գնալ նրանց հետևից: Միևնույն ժամանակ Մինասյանը խոստացել է, որ իշխանափոխությունի հետո նրանց չեն նվաստացնի, ուղղակի չեն ների, քանզի Հայաստանը կդառնա ժողովրդավարական երկիր: 

՛՛Խոստանում եմ՝ չեմ խնայելու ջանք և միջոց՝ գտնելու այդ ամենն իրականացնողներին՛՛,-գրել է Միքայել Մինասյանը:

  • Կիսվել: