հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խոսնակը՝ Հայկ Մարությանի հետագա պաշտոնավարման մասին

Խոսնակը՝ Հայկ Մարությանի հետագա պաշտոնավարման մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը բանբասանքներ է համարում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Հայկ Մարությանին հնարավոր է փոխարինի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։ «Նման խոսակցություններին տեղիք չեմ տալիս և չեմ մեկնաբանում»,-Armenia Today-ի հետ զրույցում նշեց Կարապետյանը։

Անդրադառնալով վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ Հայկ Մարությանը նախընտրական փուլում իշխող թիմին հանրային աջակցություն չի ցուցաբերել, խոսնակն արձագանքեց՝ «Մարությանն ընտրությունների ընթացքում և դրանից առաջ զբաղված է եղել իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ՝ իրացնելով այն մանդատը, որն իրեն տվել են Երևանի բնակիչները»։

Հիշեցնենք, որ հարցազրույցի ժամանակ Արայիկ Հարությունյանն ասել էր․ «Ես շատ ցավում եմ, որ Հայկ Մարությանը այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես ՔՊ-ի ու «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին, որովհետև քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորել է կառավարություն»։

Բացի այս, վերջին շրջանում մամուլում պարբերաբար Երևանի քաղաքապետին փոխարինողի անուններ են շրջանառվում։

  • Կիսվել: