հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խոշոր հումանիտար օգնությունը Ռուսաստանից հասավ Հայաստան. Sputnik Արմենիա

Խոշոր հումանիտար օգնությունը Ռուսաստանից հասավ Հայաստան. Sputnik Արմենիա

Ռուսաստանից Հայաստան է բերվել հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ։

 ԻԼ-76 ինքնաթիռը բերել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորումներ և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
 
Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայ համայնքի ջանքերով։ Sputnik Արմենիայի տրամադրության տակ են հայտնվել ուղարկելուց առաջ հումանիտար բեռի ամբարման կադրերը։
 
Ռազմական գործողությունների գրեթե մեկ ամսվա ընթացքում այլ երկրներից Հայաստան է բերվել մոտ հազար տոննա մարդասիրական օգնություն։ Այդ բեռների առյուծի բաժինը հավաքվել և փոխանցվել է տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչների ջանքերով։

  • Կիսվել: