շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոսել բանավոր քննարկումների կամ պայմանավորվածությունների մասին՝ բոլորովին տեղին չէ. Գրիգորյան

Խոսել բանավոր քննարկումների կամ պայմանավորվածությունների մասին՝ բոլորովին տեղին չէ. Գրիգորյան

Տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակից դուրս որեւէ հարց չի քննարկում: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ընդդիմադիր ՛՛Հայաստան՛՛ դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։

Վերջինս հիշեցրեց Ալիևի հոխորտանքները ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացման մասին եւ հետաքրքրվեց, թե արդյոք այդ հարցով կա՞ն բանավոր պայմանավորվածություններ:

՛՛Ուզում եմ եւս մեկ անգամ հաստատել եւ հավաստիացնել, որ մեր քննարկումները կամ բանակցությունները հիմնված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների վրա։ Այս շրջանակներից դուրս որեւէ հարց չի քննարկվում։ Ըստ այդմ՝ խոսել որեւէ բանավոր քննարկումների կամ պայմանավորվածությունների մասին, իմ կարծիքով, բոլորովին տեղին չէ՛՛,-վստահեցրեց Գրիգորյանը:

  • Կիսվել: