երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխություններին

Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխություններին

Հայաստանի Ազգային ժողովի փետրվարի 9-ի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին։

Դրանց թվում են՝

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել նաեւ մի շարք այլ օրինագծերի։

Դրանց թվում են՝

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Միաժամանակ պատգամավորները հավանություն չեն տվել Վարչական իրավախախտումների օրենսգրքում (առաջին ընթերցում) փոփոխություններ կատարելու մասին օրինագծին։

 

  • Կիսվել: