կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխություններին

Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխություններին

Ազգային ժողովի նիստում մայիսի 22-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխություններին։

Դրանց թվում են.

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Անասնաբուժության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացումների կատարման մասին օրինագիծը,

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Այդ թվում.

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ստեղծման մասին N1 համաձայնագրի հոդվածում՝ ուղղված Սահարայից հարավ Աֆրիկայի երկրների, ինչպես նաեւ Իրաքի ուղղությամբ բանկի աշխարհագրական ընդգրկման սահմանափակ ապահովմաըն եւ աստիճանական ընդլայնմանը» օրինագիծը,

«Առեւտրի եւ սպասարկումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Կուտակային թոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

  • Կիսվել: