չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խորհրդարանական դիվանագիտության և ԱԳՆ-ի արագ աշխատանքի շնորհիվ Ուկրաինայի ռադայի թվիթը հեռացվել է. Հրաչյա Հակոբյան

Խորհրդարանական դիվանագիտության և ԱԳՆ-ի արագ աշխատանքի շնորհիվ Ուկրաինայի ռադայի թվիթը հեռացվել է. Հրաչյա Հակոբյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթը հեռացվել է:

«Ստացել ենք հավաստիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է: Հուսով եմ, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք՝ սոցցանցերում աղմուկ էր բարձրացրել Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական էջում տեղադրված հրապարակումը, որում նշվում էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Լեռնային Ղարաբաղում անցել է հարձակման՝ օգտվելով հանգամանքից, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հեռացել է ԼՂ-ից:

  • Կիսվել: