շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող միջադեպերով. ԵԽ գլխավոր քարտուղար

Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող միջադեպերով. ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող միջադեպերով, որոնք արդեն մարդկային կյանքեր են խլել՛՛:

Բուրիչը Եվրոպայի խորհրդի անունից կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնելու վերսկսված ռազմական գործողությունները։

՛՛Ավելի քան քսան տարի առաջ մեր կազմակերպությանն անդամակցելով՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հանձնառություն են ստանձնել հակամարտությունները լուծել խաղաղ միջոցներով։ Այդ պարտավորությունը մնում է անփոփոխ և պետք է խստորեն պահպանվի։

Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ տարաձայնությունների խաղաղ լուծման համար Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու նրանց շարունակական ջանքերում: Մենք պատրաստ ենք աջակցելու ԵԽ անդամ երկու երկրների երկխոսությանը՝ վստահության ամրապնդմանը և հաշտեցմանը նպաստելու նպատակով՛՛,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: