երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Խնդիրը պետք է ժամ առաջ դիվանագիտական ճանապարհով լուծվի. Գեղարքունիքի մարզպետ

Խնդիրը պետք է ժամ առաջ դիվանագիտական ճանապարհով լուծվի. Գեղարքունիքի մարզպետ

Ակնհայտ է՝ մեր սահմանը խախտել են, ակնհայտ է, որ պետք է դուրս գան, հայկական կողմը, կարծում եմ, դիվանագիտական ճիշտ աշխատանք է իրականացնում, որպեսզի խնդիրը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի շրջափակմանն ու գերեվարմանը:  

Մարզպետի խոսքով՝ իրավիճակը կարող է ավելի լարվել, քանի որ անընդհատ այդպես շարունակվել չի կարող:

«Մարդիկ են, զինվորներ են, նյարդեր են, անընդհատ կարող է ինչ-որ միջադեպ տեղի ունենալ, որը կարող է նաև անկանխատեսելի հետևանքների բերել. դրա համար ընդամենը մեր կոչը, հորդորը, մեր կողմից արվող աշխատանքը հետևյալն է, որ ժամ առաջ դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի»,- ասաց Սանոսյանը:

  • Կիսվել: