հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Խնդիրներ շատ կան»․ Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության վերաբերյալ հարցերի քննարկման մասին

«Խնդիրներ շատ կան»․ Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության վերաբերյալ հարցերի քննարկման մասին

Մոսկվայում մեկնարկած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրել են քննարկել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի զարգացման արդիական հարցեր։ Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ նախատեսվում է շուրջ 200 փաստաթուղթ ստորագրել՝ նախևառաջ տնտեսական փոխգործակցության բնույթի։

Պուտինը կարևոր է համարել նաև Լեռնային Ղարաբաղի անվտանգության վերաբերյալ հարցերի քննարկումը։

«Անշուշտ, մեր ուշադրության կենտրոնում կլինեն նաև անվտանգության խնդիրները, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ Խնդիրները շատ են, համաձայն եմ Ձեզ հետ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Փաշինյանը իր հերթին նշել է, որ իր պետական այցը կարևորվում է հատկապես հայ-ռուսական բարեկամության 30-ամյակի շրջանակներում։ Փաշինյանը նաև նշել է որ հայ-ռուսական երկկողմ օրակարգը բավականին լեցուն է, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Ավելին, Ռուսաստանը առանցքային դերակատարում ունի տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցում։

Փաշինյանը նաև նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բարձացվի խաղաղապահների գործունեության մակարդակը՝ որակը՝ հավելելով, որ սպասվում են առանցքային բանակցություններ տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի շրջանակներում։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: