չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խնդիր չկա, հայտարարել է՝ թող լուծի. Վլադիմիր Վարդանյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

Խնդիր չկա, հայտարարել է՝ թող լուծի. Վլադիմիր Վարդանյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

Ինպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայրենիքի փրկության շարժման անդամ, Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իր՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը կլինի մի քանի օրվա հարց:

Նրա հայտարարությանն այսօր ԱԺ-ում լրագրողերի հետ զրույցում անցրադարձավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ի՞նչ լծակ է խանգարում, եթե ինքն ունի որոշակի կապեր, թող լուծի այդ հարցը: Գիտեք, եղել է դեպք, երբ որևիցե պաշտոն չզբաղեցնող անձը կարողացել է լուծել հարց՝ որևիցե պաշտոնի չհավակնելով ՀՀ-ում: Խնդիր չկա, հայտարարել է, թող լուծի:

Դա շատ պատասխանատու հայտարարություն է, և շատ ուրախ կլինեմ, որ գերիներն օր առաջ վերադառնան՛՛:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե «իր՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց»:

Նշենք նաև, որ այսօր Արթուր Վանեցյանի հայտարարություններին անդրադարձել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:

 

  • Կիսվել: