երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
ՌԴ-ն հարվածել է ի շահ Ուկրաինայի գործող նավահանգիստներին և նավերին

ՌԴ-ն հարվածել է ի շահ Ուկրաինայի գործող նավահանգիստներին և նավերին

Ռուսաստանի բանակն այսօր շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի համար գործող նավահանգիստներին և ծովային նավերին, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
 
Ինչպես հաղորդվում է՝ օդաարգելափակող սպառազինությամբ և հարվածայինԱԹՍ-ներով հասցված հարվածների արդյունքում խոցվել են «Նիկոլաև» նավահանգստում փոխադրման ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են ռազմական նշանակության բեռների առաքման և պահպանման համար, ինչպես նաև վառելիքաքսուքային նյութերով պահեստները, որոնք նախատեսված են Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար:
 
«Բացի այդ, Օդեսայից 11 կմարևելք ծովով անցնելիս անօդաչու թռչող սարքերով խոցվել է ծովային բեռնանավ, որը ռազմական բեռներ էր տեղափոխում «Օդեսա» և «Չեռնոմորսկ» նավահանգիստներ»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: