երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Խայտառակված վիճակում ենք, ադրբեջանցին մեր սարերում նստել, ասում է՝ զենք չպիտի առնես, դա թելադրանք է

Խայտառակված վիճակում ենք, ադրբեջանցին մեր սարերում նստել, ասում է՝ զենք չպիտի առնես, դա թելադրանք է

Խայտառակված վիճակում ենք։ Ադրբեջանցին մեր սարերում նստել, ասում է՝ զենք չպիտի առնես։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Մենք ուժեղ ենք ոչ թե ասելով, այլ արած գործերով։ Դա կարող եք հարցնել հանրությանը, ժողովրդին։ Էս թանկության մեջ ժողովուրդը պարտքի, վարկի տակ է»։

Անդրադառնալով Փաշինյանի այն մտքին, որ եթե փոխվի իշխանությունը, հավանական է՝ սեպտեմբերին պատերազմ սկսվի, Ծառուկյանը ասաց․

«էսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում։ Ադրբեջանցին մեր սարերում նստել, ասում է՝ զենք չպիտի առնես, դա թելադրանք է։ Եթե հնարավորություն լինի, մենք որոշողը լինենք, էտ խաղաղությունը պիտի լինի երաշխավորված։ Որպես փոքր պետություն՝ մենք կարիք ունենք հզոր դաշնակիցների»,-եզրափակեց Ծառուկյանը։

  • Կիսվել: