կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Խախտվում է միջազգային իրավունքի սկզբունքը և դա արժանի է դատապարտման. ՌԴ ԱԳՆ

Խախտվում է միջազգային իրավունքի սկզբունքը և դա արժանի է դատապարտման. ՌԴ ԱԳՆ

Խախտվում են միջազգային իրավունքի սկզբունքները և այդ գործողություններն արժանի են դատապարտման։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ` անդրադառնալով իրանցի գեներալի սպանությանը։
 

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ պետության պաշտոնատար անձանց վերացման ուղղությամբ ՄԱԿ-ի մեկ այլ անդամ պետության նպատակաուղղված գործողությունները, այն էլ երրորդ ինքնիշխան պետության տարածքում՝ առանց նրա իմացության, կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները և արժանի են դատապարտման:

  • Կիսվել: