կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կհաջողվի՞ ստորագրել հակաքպական փաստաթուղթ. «Փաստ»

Կհաջողվի՞ ստորագրել հակաքպական փաստաթուղթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է,Վաղը կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ հիմնական քաղաքական ուժերն սկսել են պայքարը։ Այս օրերին հաճախակի է խոսվում այն մասին, թե որքանով է հնարավոր որոշակի կոնսոլիդացիա՝ գոնե գործող իշխանությանը վերարտադրվելու հնարավորությունից զրկելու առումով։

Մեր տեղեկություններով, առաջիկայում «Ապրելու երկիր» կուսակցությունը նախատեսում է առաջարկել այլ քաղաքական ուժերի՝ փաստաթուղթ ստորագրել՝ միասին ՔՊ-ի դեմ պայքարելու պատրաստակամության մասին։ Ի դեպ, պատահական չէ, որ հիմա էլ այդ կուսակցությունը փորձում է ընտրություններին մասնակցելու որոշում ունեցող ուժերին առնվազն այս հարցում կոնսոլիդացնել, ինչի ընթացքը հրապարակային պարզ կդարձնի, թե որ ուժն է դեմ ՔՊ-ին, այսինքն, որ ուժն է իրական ընդդիմադիր, որը՝ կեղծ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: