կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խաղաղապահների ներկայությունը իրադրության կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովման գործոն է ոչ միայն ԼՂ-ում, այլեւ Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում․ ՌԴ ԱԳՆ

Խաղաղապահների ներկայությունը իրադրության կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովման գործոն է ոչ միայն ԼՂ-ում, այլեւ Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում․ ՌԴ ԱԳՆ

Մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ղարաբաղյան խնդրի բոլոր ասպեկտների շուրջ: Այս մասին Izvestia—ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նրա խոսքով՝ հրադադարը պահպանվում է ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից, որը տեղակայված է կողմերի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքում:

«Տարածաշրջանում մեր խաղաղապահների ներկայությունը իրադրության կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովման գործոն է ոչ միայն Ղարաբաղում, այլեւ Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում ընդհանրապես:

Կցանկանայի միաժամանակ շեշտել, որ հունվարի 11-ի մոսկովյան գագաթնաժողովում ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի առաջնորդները հաստատել են հենց այս ուղղությամբ ընթանալու պատրաստակամությունը: Այս նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ: Խմբի հիմնական խնդիրն է տրանսպորտային եւ տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակումը: Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունեցել ս.թ. հունվարի 30-ին Մոսկվայում: Հիմա աշխատանքը սկսում են երեք երկրների մասնագետները՝ իրենց ճյուղային մասնագիտացման մասով: Ընդ որում՝ մենք տնտեսական վերականգնման հեռանկարները դիտարկում ենք Հարավային Կովկասի ավելի լայն համատեքստում:

Ելնում ենք այն փաստից, որ խաղաղությունն ու կայունությունը բխում են տարածաշրջանի բոլոր գործընկերների շահերից, այդ թվում՝ Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի: Նրանց աջակցության հույս ունենք Բաքվի եւ Երեւանի նպատակադրությանը հարաբերությունները կարգավորելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան գագաթնաժողովի արդյունքներով պայմանավորվածությունների հունում:

Ակնկալում ենք, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերը կօգնեն հեռանկարում բարենպաստ միջավայր ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման ոչ հակամարտային մոտեցումների մշակման համար: Կցանկանայի նշել, որ այս պահանջարկված ձեւաչափի առումով մշակված մի շարք սկզբունքներ իրենց արտացոլումն են գտել նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում»,- նշել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: