Սիրիան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ Իսրայելի հետ 1974 թ. անջատման համաձայնագիրը վերանայելու հարցում
Սիրիան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-իհետ՝ վերանայելու Իսրայելի հետ 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրների՝ ՄԱԿ-ի կողմից պարեկվող զինված ուժերի միջև, տեղեկացնում է Ֆրանսպրեսը:
Մասնավորապես՝ ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից հետո տարածված հայտարարության մեջ Ասաադ Շաիբանին արտահայտել է «Միացյալ Նահանգների հետ համագործակցելու՝ 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու համար Սիրիայի ցանկությունը»։
Վաշինգտոնը դիվանագիտական ջանքեր է գործադրում Սիրիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու համար, և դեսպան Թոմաս Բարաքը անցյալ շաբաթ հայտարարել է, որ երկու երկրների միջև խաղաղություն անհրաժեշտ է հիմա։
Այս շաբաթ The New York Times-ին տված հարցազրույցում Բարաքը հաստատել է, որ Սիրիան և Իսրայելը ԱՄՆ-ի միջնորդությամբ «իմաստալից» բանակցություններ են վարում՝ սահմանային հակամարտությանը վերջ դնելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո Իսրայել իր զորքերը տեղափոխեց ՄԱԿ-ի վերահսկվող գոտի, որը բաժանում է սիրիական և իսրայելական զորքերը։