հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Խաչատուրյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները 

Խաչատուրյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության գործում։

Նա նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի և անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ շարունակական աշխատանքը չափազանց կարևոր է՝ ընդգծելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

 

  • Կիսվել: