կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից սպառնալիքը պարզ պատկերն է, թե իրենք ինչ են ուզում, մենք ինչ ենք ուզում․ Բագրատ Սրբազան

Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից սպառնալիքը պարզ պատկերն է, թե իրենք ինչ են ուզում, մենք ինչ ենք ուզում․ Բագրատ Սրբազան

Պարզ պատկերն է, թե իրենք ինչ են ուզում, մենք ինչ ենք ուզում, ավելի շատ բան ես կարող եմ ասել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե այսօր ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից սպառնացել էր եկեղեցուն կուլակաթափ անել՝ ասելով, թե չափներդ ճանաչեք։

«Վարքագիծ է, որը դրսևորվում է, որը միգուցե թաքնված էր, բայց հիմա դրսևորվում է»,-ասաց նա և հաստատեց, որ, իհարկե, պետք է իրավապահ համակարգը արձագանքի։

«Բայց իրավապահ համակարգը որևէ կերպ արձագանքե՞լ է իրենց։ Իրենք են սպառնում ունեզրկել, բանտեր․․․, կամ որ մեզ գործակալ են ասել՝ արձագանքե՞լ են»,-ասաց Սրբազանը։

  • Կիսվել: