հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԳՄՍ պարզաբանումը՝ ուսուցիչների՝ աշխատավարձ ստացած չլինելու մասին հրապարակման վերաբերյալ

ԿԳՄՍ պարզաբանումը՝ ուսուցիչների՝ աշխատավարձ ստացած չլինելու մասին հրապարակման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսնակ Ալինա Կժդրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ արձագանքելով ուսուցիչների՝ աշխատավարձ ստացած չլինելու մասին հրապարակմանը:

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ ՀՀ դպրոցների մեծամասնությունում ուսուցիչներն արդեն ստացել են իրենց աշխատավարձը։ Առանձին դպրոցներում, որտեղ ուսուցիչները դեռևս չեն ստացել աշխատավարձ, այն կստանան մինչև փետրվարի 15-ը՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով»,- գրել է նա։

  • Կիսվել: