երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանում անցկացվող մշակույթի նախարարների համաժողովի շրջանակներում Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ քննարկել է Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման, համատեղ կինոարտադրության և համագործակցության այլ հարցեր։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ անդրադարձել ենք Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը։ Թուրքմենստանի կրթության նախարարի հետ քննարկել ենք Թուրքմենստանից ՀՀ բուհերում սովորող ուսանողների, նրանց թվի մեծացման, կրթական համակարգում համագործակցության հարցերը։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ անդրադարձել ենք Անիի կամրջի վերականգնմանը»,- գրել է նա։

  • Կիսվել: