երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Կղավելաշվիլին և ՀՀ դեսպանը խոսել են Վրաստանի և Հայաստանի միջև «պատմականորեն ամուր բարեկամական հարաբերությունների» մասին

Կղավելաշվիլին և ՀՀ դեսպանը խոսել են Վրաստանի և Հայաստանի միջև «պատմականորեն ամուր բարեկամական հարաբերությունների» մասին

«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հյուրընկալել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին։ Տեղեկությունը հայտնում է aliq.ge-ն:

Կղավելաշվիլիի Facebook-յան գրառման համաձայն, հանդիպումը կայացել է փետրվարի 14-ին, Օրբելիանի պալատում:

«Մենք խոսեցինք Վրաստանի և Հայաստանի միջև պատմականորեն ամուր բարեկամական հարաբերությունների և գործընկերության խորացման ապագա հեռանկարների մասին։ Քննարկեցինք նաև երկու երկրներում ընթացող քաղաքական գործընթացները և տարածաշրջանային խաղաղության ու կայունության հարցերը», — գրել է Կղավելաշվիլին:

Ըստ ՀՀ դեսպանատան հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։

ՀՀ դեսպանատունը փոխանցում է. «Դեսպանը շնորհավորել է Մ․Կղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում ՀՀ և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ»:

  • Կիսվել: