երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«ԿԳԲ»-ի գործիչներից չեք տարբերվում, որդեգրել եք ազգայինը քանդող բոլշևիկյան մոտեցում. Մինասյանը՝ ՔՊ-ականներին

«ԿԳԲ»-ի գործիչներից չեք տարբերվում, որդեգրել եք ազգայինը քանդող բոլշևիկյան մոտեցում. Մինասյանը՝ ՔՊ-ականներին

Արձանագրելով և խոսելով «КГБ»-ի գործիչների վկայությունների մասին՝ դուք հաստատում եք, որ ոչինչով չեք տարբերվում նրանցից: Ավելին` ես կարծում եմ դուք ձեր էությամբ և շատերը ձեր խմբակցությունից, ոչինչով չի տարբերվում բոլշևիկյան, «КГБ-ական» մոտեցումից, ազգայինի նկատմամբ ձեր հարձակողական և ոչնչացման գնացող վարքագծից: Այս մասին այսօր ԱԺ-ում, դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատահական չէ այն, որ պետականության հիմքերը քանդում եք, հետո ասում եք՝ մենք պաշտպանում ենք պետականության հիմքերը: Որևէ քաղաքական, իրավական, սոցիալական իրավունք չունեք դուք՝ խոսելու այդ մասին: Նախ` այն պատճառով, որ ձեր նախընտրական ծրագրերում, ձեր կողմից ձևավորած կառավարության ծրագրերում ուղիղ հակառակի մասին է խոսվում: Արցախը դեօկուպացնելու մասին է խոսվում, Արցախը պաշտպանելու մասին է խոսվում, Ցեղասպանության միջազգային ճանաչման դատապարտումը հետապնդելու մասին է խոսվում և հիմա օրակարգ եք սարքել, այս բոլոր ազգային հարցերը հանելու հարցը և դա էլ իրականացնում եք:

Սա խոսում է դեգրադացիայի այն մակարդակի մասին, երբ մարդասպանը փորձում է զոհին մեղադրել սպանվելու մեջ: Դուք սպանում եք մեր ժողովրդին, դուք սպանում եք մեր պետականությունները, կեղծ թևերով, Արցախը դավադրաբար թշնամուն հանձնելով, եկել եք այստեղ ու ասում եք, որ Արցախում իշխանություն եք ունեցել: Լավ հանրությանը չեք հարգում, գոնե ձեզ հարգեք»:

  • Կիսվել: