կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կգա մի ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք կողքի, դրա համար ամեն ինչ անելու ենք. Ալեն Սիմոնյան

Կգա մի ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք կողքի, դրա համար ամեն ինչ անելու ենք. Ալեն Սիմոնյան

Գալու է մի ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք կողքի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք հույս ունենք դրանում և անելու ենք ամեն ինչ։ Հայերն ու ադրբեջանցիները պետք է առևտուր անեն, չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք իրենց տները, չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ անց ադրբեջանցիները գան և այստեղ բնակություն հաստատեն»,- ասաց նա։

Հարցին՝ խաղաղության պայմանագրի մեջ ներառվա՞ծ է նման կետ, Սիմոնյանն ասաց, որ ինքը այդպիսի կետ չի նկատել։

«Խաղաղության պայմանագիրը ամբողջովին հիմնված է միջազգային սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականության, կոմունիկացիաների բացման և այլն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

  • Կիսվել: