շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խաղաղություն չի կարող հաստատվել ուժի կիրառման պայմաններում․ Դենդիասը՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին

Խաղաղություն չի կարող հաստատվել ուժի կիրառման պայմաններում․ Դենդիասը՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին

Հունաստանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մնում է անփոփոխ. մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում, այսօր ԱԳՆ-ում հայտարարեց աշխատանքային այցով Երևանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։

«Միջազգային իրավունքը կտակարանն է միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար։ Ողջունում ենք վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում՝ նոր ապագայի համար այս տարածաշրջանում» , - ասաց հույն նախարարը

«Ուզում եմ հստակ հաղորդագրություն ուղարկել այն երկրներին, ովքեր փորձում են վերասահմանել քարտեզները. վերանայման քաղաքականությունները կձախողվեն։ Ուզում եմ նշել այդպիսի մի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ», - հայտարարեց Դենդիասը։

Նա նշեց, որ խաղաղություն չի կարող հաստատվել ուժի կիրառման պայմաններում․ «Դա վերաբերում է Կովկասին եւ ամբողջ աշխարհին։ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներդրումը զգալի է։ Եվրոպական մյուս գործընկերների հետ մենք պատրաստ ենք օգնել որպես միջնորդներ շարունակել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո։ Մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը, բայց մարդիկ պետք է կարողանան կողք կողքի խաղաղ ապրել»,-հավելել է նա։

  • Կիսվել: