հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կազինոներում կրվում էիք, Ղարաբաղը պաշտպանեիք. հիմա որքա՞ն պիտի կռվենք հարևան երկրների հետ. Սուքիասյան

Կազինոներում կրվում էիք, Ղարաբաղը պաշտպանեիք. հիմա որքա՞ն պիտի կռվենք հարևան երկրների հետ. Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին Հայաստանի գործողություններին։ Նա օրինակ է բերել սմարթֆոնների շուկան։ «RBC լրատվամիջոցը գրում է, որ 2-3 ամսից պահուստային սմարթֆոնները կսպառվեն։ Մենք պետք է մտածենք ինչպես հայտնվել այդ շուկայում։ Սմարթֆոնի քանի տոկոսը կարող ենք այնտեղ հասցնել։ Բացի այդ իտալական շատ կազմակերպություններ հրաժարվել են բաղադրիչներ հասցնել։ Հայաստանը կարող է այդ բաղադրիչների 30 տոկոսը արտադրել։ Իտալական, հունանական հյութերը ևս դադարում են արտահանել ՌԴ։ Հայաստանում պետք է կազմարպություններին ուղղորդել հայական մրգերով հյութեր արտադրել՝ զբաղեցնելով այդ դիրքերը։ Ամեն օր պետք է հետևենք ինչն է վերջանում, ով ում կարող է փոխարինել, ով ինչ դիրք կարող է գրավել»- նշել է պատգամավորը։ Նա շեշետել է, որ այդ առաջարկությունը պետք է Էկոնոմիկայի նախարարությունը անի, ուղղորդի բիզնեսին։ «Սա մեզ համար գերխնդիր է»,- թեման եզրափակել է պատգամավորը։

Նա հիշեցրել է, որ հիմա ունենք նոր իրավիճակ, որը գնահատելու խնդիրը կա։

«Էկոնոմիկայի նախարարությունը սկզբունքային մի խնդիր ունի՝ ստեղծել ՀՀ-ից ապրանք արատահանելու համար դաշտ և պայմաններ»,- նշել է Սուքիասյանը։

Նա նկատեց, որ Հայաստանից դուրս ապրող  մեծահարուտները, նախկին պաշտոնյաներ ՀՀ-ում  տասնյակ հազարավոր քառակուսի մետրանոց տարբեր տարածքներ են վարձով հանձնել, այդ գումարները երկրից դուրս են գնում, և ոչ ոք դրանց վերաբերյալ վիճակագրական տվյալներ չունի, հավելելով, «որ գնահատական չի տրվել, թե ինչ է լինելու, որ այստեղ նրանց այդ բիզնեսն աշխատելու է, և այդ գումարները դուրս են գալու երկրից, ինչքա՞ն է հարկ վճարվում, պայմանագրերը ճի՞շտ են, թե՞ ոչ, արդյո՞ք այն շուկայական գինն է նշված պայմանագրերում, որն այսօր գոյություն ունի»։

Գնահատելով կառավարության աշխատանքը՝ նա համեմատական անցկացրեց   նախկին և ներկա կառավարությունների միջև․ «Ուզում եմ ասել այս կառավարությանը գնահատական տալու համար համեմատեք 30 տարվա մյուս կառավարությունների հետ, թե ինչ են անում  Ղարաբաղի համար և ոնց են հարաբերվում Ղարաբաղի իշխանությունների հետ։ Ղարաբաղի իշխանություններին ամենամեծ կարգավիճակն ու գումարը այս իշխանություն է տվել, իսկ այս արդյունքը 30 տարվա սխալն է  եղել։ Մեր տարածաշրջանը տարիներ  շարունակ դարձրել ենք պատերազմի գոտի․ ինչքա՞ն պիտի կռվենք ավիրվենք, երիտասարդներ զոհվեն․ այս հարաբերությունները պետք է վերանան։

Ի՞նչ ենք ուզում, մենք մեր սերունդների առջև պարտավորություն ունենք, չե՞նք կարող նորմալ տարածաշրջան ստեղծել։ 30 տարի  թալանում էիք, կազոնիներում պարտվում, դրսերում շենքեր  սարքում։ Ղարաբաղը պաշտպանեիք, զենք ձեռք բերեիք, բանակ սարքեիք։ Մենք էլ մեր պարտավորություններն ունենք։ Մեր տարածաշրջանը պետք է զարգացնենք, ոչ ոքի պատերազմ ու կործանում պետք չէ։ Նա վերջում  կոչով դիմեց ադրբեջանցիներին, թուրքերին, վրացիներին և մյուս հարևաններին, նշելով որ 1000-ամյակներ շարունակ ապրելով այս տարածաշրջանում պետք է վերջապես վերջ տալ այս պատերազմներին՝ զարգացնելով այն։

  • Կիսվել: