Կայացել է «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը
Այսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը։ Մասնակիցները հիմնականում «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի մրցանակակիրներն էին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը բաց հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գաղափարներ և նախաձեռնություններ ներկայացնելու նպատակով։ Եվ հատկապես կարևոր է, որ այսօր այս գործընթացին ակտիվորեն միանում է նաև երիտասարդությունը։ Հենց երիտասարդներն են ձևավորելու և ներկայացնելու այն առաջարկները, որոնք անմիջականորեն վերաբերում են իրենց ապագային՝ կրթությանը, զբաղվածությանը, նորարարությանը, հասարակական ակտիվությանը, պետական քաղաքականությանը»,-նշել է նա:


