ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը, Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է. Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին

Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը, Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է. Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախագահի ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի համար, տեղեկացնում է Անադոլու-ն:

Մասնավորապես՝ խոսքը Քըլըչդարօղլուի վերջին հայտարարության մասին է, որին անդրադարձել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, թե դեպի Չինաստան տրանսպորտային երթուղին պետք է անցնի ոչ թե Ադրբեջանով, այլ Իրանով։

՛՛Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը, Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է: Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակներին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանը՛՛,-ասել է Չավուշօղլուն:

  • Կիսվել: