չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Կայացել է «Ալյանս» կուսակցության համաժողովը. ներկայացվել է պահանջագիր

Կայացել է «Ալյանս» կուսակցության համաժողովը. ներկայացվել է պահանջագիր

Կայացել է «Ալյանս» կուսակցության համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են կուսակցության գործողությունները նախընտրական շրջանում ու քննարկվել են երկրի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։

Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է կուսակցության՝ իշխանություններին ուղղված պահանջագիրը, որի կետերը ներառում էին նոր ձևաչափի բանակցություններ դաշնակից Ռուսաստանի հետ, Ադրբեջանում գերեվարված հայրենակիցների հրատապ վերադարձ, հակաճգնաժամային սոցիալական ծրագրերի իրականացում և այլն։

Համաժողովից հետո կուսակցության անդամներն ու համակիրները շարժվել են դեպի Կառավարության շենք՝ պահանջագիրն իշխանություններին ներկայացնելու։

Նշենք նաև, որ Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու են սեփական ցուցակով՝ առանց որևէ դաշինքի։ Կուսակցությունը Տիգրան Ուրիխանյանին առաջարկել է գլխավորել ցուցակը։

 

  • Կիսվել: