Կայացավ «Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցության համագումարը
Այսօր կայացավ «Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցության համագումարը։
Կուսակցությունը նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանին ընտրեց նախագահ։
«Կուսակցությունը իրավիճակի թելադրանքով ստեղծված կուսակցություն չէ։ Բացառապես ազգին ու պետությանը ծառայող կուսակցություն է», - ասաց կուսակցության նորընտիր ղեկավարը՝ հավելելով, որ դասական կուսակցություններին բնորոշ գործելաոճ չեն ընտրելու։