ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կասկածում և տարակուսած եմ, Անկարայի կողմից միայն շարունակական պահանջներ ենք տեսնում. Արա Այվազյան

Կասկածում և տարակուսած եմ, Անկարայի կողմից միայն շարունակական պահանջներ ենք տեսնում. Արա Այվազյան

Եթե հիշում եք, երբ ես նախարար էի, ես ասում էի, որ խոսքերի ժամանակն անցել է եւ մենք պաշտոնական Անկարայից սպասում ենք դրական քայլերի: Այս մասին, այսօր ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հիմա հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների լավացում առանց նախապայմանների:

«Ցավոք սրտի, մենք Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ՝ շարունակական պահանջներ, եւ ոչ բարիդրացիական հարաբերություններին բնորոշ քայլեր: Դրա համար ես բավական տարակուսած եմ ու կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում «3+2» ֆորմատը»,-ասաց նա:

  • Կիսվել: