շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կասկած չունեմ, որ Փաշինյանը կտա կրակի հրաման. Մամիջանյան

Կասկած չունեմ, որ Փաշինյանը կտա կրակի հրաման. Մամիջանյան

Եթե Նիկոլ Փաշինյանը, որոշի կրակ բացել հայրենասերների վրա, ինչում կարծում եմ՝ ոչ մեկը չի կասկածում, ապա հայրենասերների մեջ նրանից վախեցող չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ արած իր հայտարարությունը:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»: Սա լուրջ հակազդեցություն էր առաջ բերել ՔՊ-ական պատգամավորների շրջանում:

  • Կիսվել: