հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարծես՝ Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը․ ԱԳ նախարար

Կարծես՝ Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը․ ԱԳ նախարար

Կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, և բարդույթ ունի՝ տարանջատելու հակամարտությունները և գնահատելու հակամարտությունները՝ ըստ իրենց արժանիքի, էության, պատմության: Այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն:  Այս մասին այսօր "Շանթ" ՀԸ " Հեռանկար հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դա մեր դիվանագիտության բացթողումը չէ, երբ Ուկրաինան հայ ադրբեջանական բախումների ժամանակ աջակցում էր Ադրբեջանին․ Ուկրաինան նույնպես կարո՞ղ էր չեզոք դիրքորոշում ունենալ

Ըստ նախարարի վեջին երկու տարում հետևողականորեն աշխատել են Ուկրաինայի հետ, քանի որ Ուկրաինայի բարեկամ ժողովրդի հետ մենք որևէ բարդույթ, որևէ խնդիր չունենք, և շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և հասցնել մեր ազդակները և պատգամները:

"Մենք համբերատար ենք և շարունակելու ենք դա անել: Բայց շարունակելու ենք անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից, որոնք հիմնված են այդ համընդհանուր մոտեցումների վրա: Սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ իրենց, ո՛չ մեզ որևէ օգուտ չի բերում",- ասաց Զոհրաբ Մնացականյանը։

  • Կիսվել: