երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կարծես որոշ ուժերի հրահանգ է տրվել Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրել. Վիգեն Խաչատրյան

Կարծես որոշ ուժերի հրահանգ է տրվել Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրել. Վիգեն Խաչատրյան

Տպավորություն ունեմ, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հրաման են ստացել երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին,. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Ես դա տեսնում եմ։ Ես լավ ճանաչում եմ այս մարդկանց, վաղուց եմ ճանաչում նրանց։ Այս մարդիկ ամեն գնով պատրաստ են իշխանության գալ՝ արյուն թափել, կրակել, հեղաշրջում անել»,- հավելեց պատգամավորը։

Նա նշեց, որ զոհված զինծառայողների ծնողներին պետք է ուշադրությամբ վերաբերվել։

Խաչատրյանն անթույլատրելի համարեց այս ծնողների զգացմունքները քաղաքական նպատակներով օգտագործելը. «Ոչ մի երեխա չպետք է պատասխանատվության ենթարկվի իր ծնողների արարքների համար: Ցանկացած քաղաքացի իրավունք ունի դժգոհություն հայտնել իշխանությունների գործողություններից, սակայն վրեժխնդրության կոչերը լավ բանի չեն հանգեցնի։ Նման պահերին միշտ կա մի խումբ, որը փորձում է լարել իրավիճակը։ Սա քաղաքական պայքարի այլասերված դրսևորման հետևանք է, հասարակության մեջ միասնականության բացակայության հետևանք։ Մարդիկ, որոնք տասնյակ տարիներ թունավորել են երկրի հասարակական-քաղաքական կյանքը, շարունակում են դա անել»,- նկատեց պատգամավորը։

  • Կիսվել: