հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կարո՞ղ է պարզվի, որ բանակցությունների ընթացքում էլ ձեր հայրիկը չի կարողացել բանակցել, Վարդան Օսկանյանի հետևից է բանակցել. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

Կարո՞ղ է պարզվի, որ բանակցությունների ընթացքում էլ ձեր հայրիկը չի կարողացել բանակցել, Վարդան Օսկանյանի հետևից է բանակցել. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

«Կարծում եմ՝ դեռ պետք է պարզենք խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք են ոչ ճղճիմ: Դուք այս և տարբեր ամբիոններում առանց կաշկանդվելու և առանց սահմանափակման  արտահայտում եք ձեր կարծիքը, ուրիշներն էլ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը: Ձեր հարցի մեջ այնքան փաստական սխալներ կան, որ եթե դրանց անդրադառնամ, կարող է պարզվի՝ ներողություն խնդրելու անհրաժեշտություն դուք ունեք, բայց ես նման բան ձեզնից չեմ ակնկալում, որովհետև անիմաստ է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբկացության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով տարված բանակցություններին՝ Փաշինյանը նշեց. «Դուք ասում եք զրոյական կետից, որից հետո բանակցությունները ձախողվեցին, եթե բանակցությունները ձախողված չլինեին, զրոյական կետի մասին խոսելու անհրաժեշտություն չէր լինի: Բանակցային գործընթացը, որ հաջողված լիներ, նոր եկողը կասեր՝ այս ինչ լավ է, բերեք այդ բանակցային գործընթացի դափնիները վերցնենք մեզ: Ես զարմանում եմ մինչև հիմա խոսում եք ԼՂ-ի կարգավիճակի ճանաչել չճանաչելուց: Մեր ընդհանուր պրոբլեմները նրանից են, որ մենք չենք առերեսվում ճշմարտությունների հետ: Ասեցի եկեք գնանք ուղիղ եթերում խոսենք, ձեր հայրիկի փոխարեն դուք հանդես եկաք, որ բանավիճելու բան չունեք, ինչ եք եկել այստեղ բանավիճում, հիմա ունե՞ք բանավիճելու բան, թե՞ չունեք: Եթե ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ձեզ հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ: Հայրիկին այսօր երեկոյան հարցրեք, ամեն դեպքում կա բանավիճելու բան, թե՞ չկա, թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին, ովքեր 2021 թվականի ընտրություններից առաջ միավորվել էին, որպեսզի միասնական ճակատով հանդես գան»:

Դիմելով Քոչարյանին՝ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ ձեր հայրիկը Վարդան Օսկանյանի հետևում թաքնվում ասում է, թող Վարդան Օսկանյանը բանակցի, իսկ կարո՞ղ է պարզվի, որ բանակցությունների ընթացքում էլ ինքը չի կարողացել բանակցել, Վարդան Օսկանյանի հետևից է բանակցել: Ես ամեն ինչը հրապարակել եմ, չկա մի տեղում դրված, ցաքուցրիվ է: Այդ հրապարակվածը ձեր վիճակը միայն վատացնելու է, իզուր հույսեր մի կապեք: Հենա ամերիկացիները հրապարակեցին, դա ձեզ լավ էր, թե՞ վատ էր: Հրապարակման հետ կապված հույսեր մի փայփայեք, այնտեղ ձեզ հուսադրող ոչ մի բան չկա, մեզ համար էլ չկա, բայց ձեզ համար էլ չկա»:

 

  • Կիսվել: