կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կարիք չկա, որ որեւէ մեկն ինձ SMS գրի. Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյանին

Կարիք չկա, որ որեւէ մեկն ինձ SMS գրի. Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյանին

Խմբակցության անունից իմ ելույթը գրանցված է եղել նախքան պարոն Մարուքյանի ելույթը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի երբ ինքը ԱԺ ամբիոնից քննադատել է Նիկոլ Փաշինյանին, վերջինս SMS է գրել Ալեն Սիմոնյանին, որ նա պատասխանի իրեն:

«Որեւէ SMS, որը ես գրառել եմ եւ օգտագործել եմ իմ ելույթի մեջ, չկա եւ չի կարող լինել: Փաստորեն ինքը խառնում է իր աշխատելաոճը մեր աշխատելաոճի հետ: Մեզ մոտ նման աշխատելաոճ չկա: Ես շատ վաղուցվանից ճանաչում եմ պարոն Փաշինյանին, մեր մտածելակերպը, մեր խոսակցությունը շատ-շատ բաներում համընկնում է եւ կարիք չկա, որ Ալեն Սիմոնյանի ելույթից առաջ որեւէ մեկը իրեն SMS գրի»,-ասաց Սիմոնյանը:

Էդմոն Մարուքյանն ավելի վաղ հայտարարել էր․

«Երբ ես պատասխանում եմ Փաշինյանին, տեսնում եմ, որ նա SMS է գրում, որ Ալենը գա պատասխանի: Դրանից հետո Ալենին ի՞նչ պետք է պատասխանեինք»:

  • Կիսվել: