երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կարևոր է, որ ՔՊ-ի պես Ռուսաստանի հասցեին ամեն օր սխալ արտահայտություններ թույլ տալով՝ հարաբերությունները չփչացնենք այդ երկրի հետ. Կարապետյան

Կարևոր է, որ ՔՊ-ի պես Ռուսաստանի հասցեին ամեն օր սխալ արտահայտություններ թույլ տալով՝ հարաբերությունները չփչացնենք այդ երկրի հետ. Կարապետյան

Մեզ համար շատ կարևոր է չունենալ վատ հարաբերություններ տարածաշրջանային մեծ երկրների հետ: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցին՝ նա նշել է, որ այդ երկրի համար շատ կարևոր է, որ հարավկովկասյան տարածաշրջանում չլինի հակառուսական ֆորպոստ։

«Հակառուսական ֆորպոստ վտանգ կլինի նաև Իրանի համար, ինչը կբերի տարածաշրջանային երկրների և մեր հարաբերությունների վատթարացմանը։ Ուստի մենք ասում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է լինի հակառուսական, չպետք է լինի հակաիրանական, տարածաշրջանի երկրների հետ պետք է հաստատի երկարաժամկետ, խաղաղ և համագործակցային զարգացման մոդել, լավ հարաբերություններ ունենա»,-հավելել է Կարապետյանը՝ շեշտելով, որ «Ուժեղ Հայաստան»-ը, ի տարբերություն գործող իշխանության, այս հարցում տարբերվող մոտեցում ունի:

«Կարևոր է, որ ՔՊ-ի պես Ռուսաստանի հասցեին ամեն օր սխալ արտահայտություններ թույլ տալով՝ հարաբերությունները չփչացնենք այդ երկրի հետ, որտեղ արտահանում ենք տարեկան 3 միլիարդ դոլարի ապրանք»,-ասել է Նարեկ Կարապետյանը:

  • Կիսվել: