հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարևոր է, որ եռակողմ համաձայնության դրույթները պահպանվեն. Լըմուան

Կարևոր է, որ եռակողմ համաձայնության դրույթները պահպանվեն. Լըմուան

Ֆրանսիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ինչ վերաբերում է բուն պատերազմին, եղել է որոշակի համաձայնություն, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, կարևոր է, որ այդ համաձայնության դրույթները պահպանվեն և հարգվեն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մեզ համար կարևոր է շարունակել խոսել բոլոր կողմերի հետ, որպեսզի ի վերջո հաշտեցումը հնարավոր լինի՛՛:

  • Կիսվել: