հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի Եվրասիական լիգայի մասնակից ակումբների ներկայացուցիչներին

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի Եվրասիական լիգայի մասնակից ակումբների ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Երևանում ընթացող բասկետբոլի Եվրասիական լիգայի մասնակից թիմերի նախագահներին, մարզիչներին և Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական լիգայի ձևաչափի, մասնակիցների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ մրցաշարը մարզասերների շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում և անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել այն ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ: Այդ համատեքստում Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է քննարկել հետաքրքիր առաջարկներ և նպաստել դրանց իրագործմանը:
 
Ներկաները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և համատեղ ծրագրերը զարգացնելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:
 
Հավելենք, որ Եվրասիական լիգան մեկնարկել է մարտի 24-ին, իսկ եզրափակիչը նախատեսված է մարտի 29-ին: Այս տարի լիգային մասնակցում է 5 թիմ. Հայաստանից՝ «Վահակնի Սիթին» ու «Դվինը», Լիբանանից ժամանել է «Ալ Ռիադին», Ռուսաստանից՝ «ԲԱՐՍ»-ը և «ՄիցուԲասկետը»:

  • Կիսվել: