Վարչապետը խիստ կարևորել է հակահամաճարակային կանոնների պահպանումը․ Նախորդ օրը 203 դեպք է հաստատվել
Կառավարության նիստին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է երկրում կորոնավիրուսային իրավիճակի մասին՝ նշելով, որ թեև 6 օր ամենաօրյա դեպքերի 200-ից պակաս դեպք է արձանագրվել, սակայն երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր էր՝ 203։
"Իհարկե եղել է հետազոտությունների մեծ թիվ՝ 1938: Մենք պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար",- նշել է վարչապետը։
Իր խոսքում վարչապետը կարևորել է սահմանված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը․ «Մենք պետք է մաքսիմալ նախանձախնդիր լինենք կանոնները պահպանելու հարցում»:


