ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարությունը մշակում է ուսանողների համար եկամտահարկի վերադարձման կարգն ու մասնագիտությունների ցանկը

Կառավարությունը մշակում է ուսանողների համար եկամտահարկի վերադարձման կարգն ու մասնագիտությունների ցանկը

Հայաստանի կառավարությունը մշակում է  աշխատող ուսանողների համար նախատեսված համապատասխան մասնագիտությունների ցանկը և եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, InfoPort.am-ին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հիշեցնենք՝ խոսքը Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների մասին է, որոնց համաձայն աշխատող ուսանողների վճարված ուսման վարձի դիմաց եկամտային հարկը վերադարձվում է։ Օրենքում փոփոխությունները ուժի մեջ են մտել ապրիլի 3-ից։

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ այդ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից։

«Հայտնում ենք նաև, որ նույն օրենքի համաձայն եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների ցանկը պետք է սահմանվեն ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, որոնց մշակման աշխատանքները ընթանում են», նշված է ֆիննախի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: